Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագծին, մերոնք չեզոքացնում ու վնասազերծում են հակառակորդին՝ ցավոք նաև զոհեր տալով:
Փառք ընկած տղաներին, մեր բանակին...
Բայց պատերազմի ուրվականը, որ վերջին օրերին, շաբաթներին անզուսպ հանդգնությամբ շրջում է մեր կողմերում ՝ սարսափեցնում է ինձ:
Դրա տնավեր հետևանքն եմ տեսնում՝ սևացած գարունների, որբացած երեխաների, սևազգեստ մայրերի ու հարսների ձևով...
Ռուսաստանի ցինիզմն եմ տեսնում, որ կարգավիճակով կոչված է խաղաղության, բայց ագահորեն զինում է հակամարտող կողմերին:
Միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, հանուն հայրենիքի նահատակվելու:
Բայց քաղաքական գործիչների հիմնական առաքելությունը պատերազմ կանխելն է, արժանապատիվ խաղաղության հաստատումը....
Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագծին, մերոնք չեզոքացնում ու վնասազերծում են հակառակորդին՝ ցավոք նաև զոհեր տալով:Փառք ընկած տղաներին, մեր բանակին...
Բայց պատերազմի ուրվականը, որ վերջին օրերին, շաբաթներին անզուսպ հանդգնությամբ շրջում է մեր կողմերում ՝ սարսափեցնում է ինձ:Դրա տնավեր հետևանքն եմ տեսնում՝ սևացած գարունների, որբացած երեխաների, սևազգեստ մայրերի ու հարսների ձևով...
Ռուսաստանի ցինիզմն եմ տեսնում, որ կարգավիճակով կոչված է խաղաղության, բայց ագահորեն զինում է հակամարտող կողմերին:Միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, հանուն հայրենիքի նահատակվելու:Բայց քաղաքական գործիչների հիմնական առաքելությունը պատերազմ կանխելն է, արժանապատիվ խաղաղության հաստատումը....
Սուրեն Սուրենյանց