▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի 2-րդ օրն արդեն ասում էին, որ պետք է կանգնեցնել ՀՀ-ից Արցախ մեկնող հյուրերի հոսքը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան պաշտոնյաները «բլից-կրիգի» 2-րդ օրն արդեն ասում էին, որ պետք է կանգնեցնել Հայաստանից Ղարաբաղ մեկնողների հոսքը. «Չգիտենք՝ իրենցով զբաղվենք, մեր գործերով զբաղվենք, հյուրանոցները՝ լիքը»։

Միակ հյուրերը, որ ցանկալի են, որոնք աշխարհին կտանեն ղարաբաղյան մեսիջները, դրսհց եկողներն են։ Այս օրերին այնտեղ էին լատիշ եւ հույն պատգամավորներ, առաջիկայում կլինեն Չեխիայի, Հարավային Ամերիկայի, ՌԴ ներկայացուցիչներ։ «Շատ տպավորված են մեր երկրից, Ղարաբաղի աուրայից, պայքարի ոգուց, երեկ ողջ գիշերն անցկացրին Պարգեւ սրբազանի հետ զրույցով, ասում էին՝ եթե մի ազգ էսպիսի ոգի ունի, չի պարտվի»։ Թոթի արաղ խմեցի՞ն։ «Խմեցի՜ն, բա հինչ, թոթն էլ ա քրիստոնեական նապիտըկ. խմում են՝ մեռնում, հետո հարություն առնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին