▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմ Հայ-Ադրբեջանական տնտեսությունների, թե՞ բանակների միջև

Նոր պատերազմ կարող է սկսել հենց Ադրբեջանը, քանի որ Հայաստանին այն պետք չէ, Հայաստանն արդեն հաղթել է պատերազմում ու ազատագրել տարածքները: Մի փոքր մաս է մնացել նախկին Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը հետ բերելու համար հաստատ Հայաստանը մեկ անգամ ևս իր ժողովրդին պատերազմական իրավիճակի առջև չի կանգնեցնի: Ադրբեջանը կարող է վերցնել Արցախը միայն մեծ պատերազմի ճանապարհով: Այդ պատերազմը կլինի դժվար ու արյունալի հենց ադրբեջանցիների համար, քանի որ նախկին պատերազմի ելքը ցույց տվեց, որ Հայերի ուժերը առավել ճկուն են ու հնարամիտ: Պատերազմը ցույց տվեց, որ երկու պատերազմող կողմերի քանակային անհավասարությունը հայկական բանակի կողմից լրացվեց գրագետ ռազմավարությունների կիրառմամբ: Միակ ռազմավարությունը, որը կարող է Ադրբեջանին հաղթանակ բերել այն ոչ թե երկու բանակների այլ երկու տնտեսությունների պատերազմն է: Շատ փորձագետներ գտնում են, որ այս դեպքում Հայաստանի ռազմավարությունը կկառուցվի միջազգային ատյանների միջոցով պատերազմը դադարեցնելու կոչերի ու քայլերի ձեռնարկմամբ: Իսկ Ադրբեջանի ռազմավարությունը, հակառակը, պատերազմն էլ ավելի կխորացնի: Նույն փորձագետները համոզված են, որ եթե պատերազմը Ադրբեջանը կարողացավ երկարաձգել մեկ տարի, ապա երկու բանակների պատերազմը կվերածվի երկու տնտեսությունների պատերազմի, որը բնական է, Հայաստանին ձեռնտու չէ: Ադրբեջանի տնտեսությունը, նավթային տնտեսությունը, բավականին ուժեղ է: Այն հիմնված է հիմնականում նավթարդյունաբերության վրա, որից ստացվող շահույթը ներդրվում է երկրի զարգացման մեջ: Վերջին տաս տարիների ընթացում այն միջին հաշվով ավելացել է տարեկան 13,6% ով( 2005թ, ՀՆԱ-ի աճւ կազմել է 26,4%, 2006թ. Ռեկորդային 32,5%, այլ տվյալներով անգամ 36,6%, 2007 — 25 %, в 2008 — 10,8 %).Նման տնտեսական աճի ցուցանիշներով Ադրբեջանը գերիշխող դիրք է գրավում ԱՊՀ երկրներում: Կարողացավ պահպանել աճի տեմպերը նաև համաշխարհային ճգնաժամի տարիներին: Պաշտոնական տվյալնրով ճգնաժամային 2009 թ տնտեսությունն աճել է 9,3%, այսինքն գրավել է ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում երրորդ տեղը: Ադրբեջանի պաշտպանության համար կատարվող բյուջետային ծախսերը կազմում են Հայաստանի ողջ բյուջեն՝ 2.5 մլրդ դոլար: Ադրբեջանւ ռեկորդային ծախսեր է իրականացնում բանակի զարգացման համար այսպես 1,59 մլրդ դոլար (3,95% ՀՆԱ –ի նկատմամբ) 2010 թ, 3,1 մլրդ դոլար (6,2% ՀՆԱ –ի նկատմամբ) 2011թ:Հայաստանի մարդկային ու տնտեսական ռեսուրսները չեն կարող համադրվել այս թվերի հետ: Մեզ անգամ Սփյուռքը չի կարող օգնել երկար պահելու պատերազմը: Դրա համար էլ Ադրբեջանը պատերազմի հենց սկզբից շեշտը կդնի տնտեսականի վրա, իսկ այնուհետև Հայաստանի տնտեսական ու դեմոգրաֆիական թուլացումից հետո իր ողջ ուժերը կկենտրոնացնի ռազմական հարձակման վրա: Բայց սա Ադրբեջանի երազանքն է, որը կարծում եմ այդպես էլ երազ կմնա:Միջազգային ատյաններն իրենց հերթին չեն թողնի որ պատերազմը երկարաձգվի, այն նաև ի վնաս Ադրբեջանի է: ԵՐկար պատերազմը կխանգարի բոլորին: Առաջին հերթին նավթային կազմակերպություններին: Վնաս է նաև Իրանին և Թուրքիային: Սակայն երկարաձգված պատերազմը, այսինքն տնտեսական պատերազմը, հնարավոր է միայն մեծ շատ մեծ գլոբալ շահերի առկայության դեպքում, որի պարագայում գերտերություններին կգրավի ոչ թե Արցախը այլ հենց իրողությունը՝ պատերազմը հրահրելը:

                                              Աղասի Կարապետյան 

  /ազատամարտիկ/  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին