▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատանի գյումրեցին գերազանցեց 2 թուրք ծանրորդներին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ, Գյումրիի ՄԲՎԴ (Մարզական բարձրագույն վարպետության դպրոց) սան Ռաֆիկ Մինասյանը:

61 կգ քաշային կարգում Ռաֆիկը գերազանցել է երկու թուրք մարզիկների: Պոկում վարժությունում նա 114 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում 9 կիլոգրամով գերազանցել է թուրք մարզիկին և գրանցել 144 կգ արդյունք։ Այս արդյունքը բավարար է եղել երկամարտի հաշվարկով չեմպիոն դառնալու համար: Երրորդ անգամ ծանրաձողին մոտենալու անհրաժեշտություն այլևս չի եղել:

Երկամարտում Ռաֆիկ Մինասյանը գրանցել է 258 կգ արդյունք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին