«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության ոլորտում պաշտոնանկությունները շարունակվելու են: Մեր տեղեկություններով, առաջիկայում աշխատանքային թերացումների համար որոշ վարչությունների պետեր եւս հրաժեշտ կտան իրենց աթոռին:
Աշխատանքից հեռացվելու է նաեւ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ով թերացել է տեխնոլոգիական զարգացման ոլորտի մասնագետների հետ աշխատանքում:
Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հեռացմանը զուգընթաց, մեր աղբյուրը չբացառեց նաեւ, որ այլ ոլորտի պատասխանատուներ եւս կազատվեն աշխատանքից: Ընդ որում, չի բացառվում, որ հերթը կհասնի խոշոր «շնաձկներին»: Սակայն այս օրերին երկրի ղեկավարությունը նման քայլերի դեռ չի գնա` հաշվի առնելով սահմանային լարվածությունը: Երբ իրավիճակը կայունանա, կմեկնարկի ներքին «զտումների» փուլը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում