Վերջին զանգի արարողությունն այս տարի հետաձգվում է անորոշ ժամանակով: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հենց որ արձանագրում ենք, որ համավարակն այլևս վտանգ չի ներկայացնում, և մենք խնդիր չունենք արդեն սահմանափակումների հետ, միասին որոշում ենք որևէ օր և իրականացնում ենք «վերջին զանգի» արարողությունները: Նախարարություններն էլ, պաշտոնյաներն էլ կմասնակցեն ձեզ հետ այդ միջոցառումներին»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում