▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյաների երեխաները մեծանում են, իսկ «գոլդ» համարները վերջանալու վրա են.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կառավարության մարտի 10-ի օրակարգում ընդգրկված է մի հարց, որով նախատեսվում է տրանսպորտային միջոցների համարանիշներում օգտագործել նաեւ «G» եւ «X» տառերը, որովհետեւ «գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող եւ հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են»:

«ՉԻ» - Սա իսկապես շատ լուրջ պրոբլեմ է: Պաշտոնյաների երեխաները մեծանում են, նորանոր մեքենաներ են պետք, իսկ «գոլդ» համարները վերջանալու վրա են: Ընդ որում՝ այս որոշմամբ նաեւ բյուջեի մուտքերը կավելանան: Չէ՞ որ «գոլդ համարները», ինչպես ասում են, «թիվ արժեն»:

Սա այն եզակի դեպքերից է, երբ կարելի է հաճելին համատեղել օգտակարի հետ: Մենք, օրինակ, խորհուրդ կտայինք առաջնորդվել հայրենասիրական վսեմ զգացմունքներով եւ համարանիշներում լատիներենի փոխարեն օգտագործել հայերեն տառերը: Չէ՞ որ լատինական այբուբենը 26 տառ է, իսկ հայկականը՝ 39: Ուղիղ 50 տոկոսով ավելի շատ: Համապատասխանաբար բյուջեի մուտքերն էլ կավելանան 50 տոկոսով:
Ի՞նչ, այդ համարանիշներն արտասահմանում չեն անցնի՞: Շատ ավելի լավ, երկրից դուրս գալու համար հատուկ համարանիշներ կվաճառեն: Այնպես որ՝ Մեսրոպ Մաշտոցը նույնպես կարող է նպաստել բյուջեի համալրմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին