Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց են ունեցել. Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են մասնակից երկրների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանման գնալու ճանապարհին:
Ավելի վաղ կայացել էր գագաթնաժողովի բացման արարողությունը: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա առանձին-առանձին դիմավորել, ողջունել և լուսանկարվել է մասնակից երկրների ղեկավարների հետ, որից հետո սեղանի շուրջ Մայա Սանդուն ու մի քանի երկրների ղեկավարներ կարճ ելույթներ են ունեցել:
Ավելի ուշ սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը: