Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում մի շատ վտանգավոր, հրեշավոր միտք է արտահայտել:
Նա ասել է, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»:
Սեփական քաղաքական, գուցե իրավական պատասխանատվությունից խուսափելու Փաշինյանի սևեռումը նրան հասցնում է վտանգավոր մի հանգրվանի:
Այսինքն, ստացվում է.
• խնդիրը ոչ թե վարվող նախապատերազմյան վտանգավոր դիվանագիտությունն էր, որ հնարավոր դարձրեց պատերազմը, այլ բանակը, որը դիվանագիտական ձախողման հետևանքով՝ ստիպված էր կռվել անհավասար պատերազմում,
• խնդիրը ոչ թե պատերազմը կառավարելու, այն ճիշտ պահին կանգնեցնելու Փաշինյանի անկարողությունն էր, այլ բանակը կամ նրա ներսում ներդրված «5-րդ շարասյունը»:
Փաշինյանը «մաքրվելու» խնդիր ունի՝ պատմության, հասարակության, սերունդների աչքերում, ու ենթադրում եմ՝ առաջիկայում «վհուկների որս» ենք տեսնելու, որպեսզի խայտառակ պարտության համար ով ասես «մեղավոր լինի», բայց՝ ոչ Փաշինյանը:
Նրան, իհարկե, չի հետաքրքրում դրանից հետո ի՞նչ կմնա բանակից ու չլսելու է տալու լեգիտիմ մի հարց՝ բա 2,5 ինչո՞վ էր զբաղված իշխանությունը, երբ բանակում «5-րդ շարասյունը» զարգանում էր կամ դրա գոյությունը Փաշինյանը չէ՞ր տեսնում, երբ պատերազմից մեկ ամիս առաջ, Տավուշի ավանտյուրայի օրերին, փառաբանում էր «դավաճանական» բանակը:
«5-րդ շարասյունը» Փաշինյանի համար հասցե ունի, դրա մասին նա «համեստորեն» լռեց՝ չկատարելու համար Խզմալյանի կամ Շիրինյանի հացը...»:
|