▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը պետությունը լուծարում է՝ տասը մարդ չկա, որ դուրս գա փողոց»․ Շանթ Հարությունյան

«Նիկոլը կոնֆլիկտային խնդիրներն ուզում է լուծել ոչ թե առողջ տրամաբանություն բերելով, այլ փորձում է կապիտուլյացիաների միջոցով լուծել»,- 24TV-ի եթերում նման տեսակետ է հայտնել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը: Ըստ նրա՝ ցանկացած պետություն այս կամ այն ժամանակահատվածում ունենում է կոնֆլիկտներ, պետությունը հենց նրա համար է, որ իր պրոբլեմային, կոնֆլիկտային հարցերն ինքն էլ կարողանա լուծել և ոչ թե երրորդ կողմը լուծի։ «Այլ հարց է, որ մենք կոնֆլիկտային եղանք այս տարածաշրջանում՝ սպասարկելով Ռուսաստանի շահերը»,- նշել է Հարությունյանը։

Նրա դիտարկմամբ, պետություն ունենալուն արժանի են միայն բարձր բարոյականության տեր ազգերը։ «Նիկոլը պետությունը լուծարում է՝ տասը մարդ չկա, որ դուրս գա փողոց»,- հավելել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին