«Իմնեմնիմի փոդքասթ»-ի հերթական թողարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավորներ Գևորգ Պետրոսյանն ու Նաիրա Զոհրաբյանը, «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը հայտարարել են, որ Փաշինյանը երբեք ինքնակամ չի հեռանա իշխանությունից. «Նիկոլ Փաշինյանը երկիրը կտանի քաղաքացիական բախումների ու տանում է, ըստ էության, բայց իր կամքով հրաժարական չի տա»,- ասել է Զոհրաբյանը: «Բոլորին կկործանի՝ անգամ իր տան անդամներին, մենակ մի օր ավել մնա»,- հավելել է Պետրոսյանը: «Եվ սրա մասին պետք է իմանան ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության աշխատողները»,- շարունակել է Թովմասյանը: |
«Փաշինյանը երկիրը կտանի քաղաքացիական բախումների, բայց երբեք ինքնակամ չի հեռանա իշխանությունից»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet