«Որոշ պատգամավորների թվացել ա, որ եթե թունդ կպնեն Կոնչիտային՝ դրանից ավելի հայրենասեր ու տղամարդ կերևան: Ես, օրինակ, Կոնչիտայի մասին մոռացել էի, եթե չհետևի խորհրդարանի այսօրվա նիստին: Փաստորեն, մեր պատգամավորներից ոմանք երկար հիշում են նրան, ումից զզվում են...»,- այսպես է արձագանքել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթին, ով դիմելով ՄԻՊ-ին, հիշեցրել է, որ վերջինս կնքել է փոխհամաձայնագիր կազմակերպությունների միջև, որոնք հետապնդում էին Ինգա և Անուշ Արշակյաններին, ովքեր իրենց թույլ էին տվել ասել, որ զզվում են Կոնչիտայից... Դահլիճից ` Զարուհի Փոստանջյանի արձագանքին, թե` Ինչու եք վիրավորում, Հայկ Բաբուխանյանը պատասխանել է ` Փառք Աստծու, որ երկիրը Ձեզ չենք տվել, թե չէ Կոնչիտաներին կբերեիք, իշխանության գլուխ կդնեիք...
Տեսանյութն` a1plus.am-ի