▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Հայրիկյանի բուժման համար տրամադրված 20 միլիոն դրամի մասին

Իհարկե, այստեղ խնդիրը Պարույր Հայրիկյանի անձը չէ, ոչ էլ նրա ստացած վնասվածքի ծանրության հարցը, ոչ էլ կառավարության որոշումից դժգոհողների ՙ«չուզողությունը»: Ընդհակառակը՝ կառավարությունը իր որոշմամբ, թերեւս, վատություն է անում նախ Հայրիկյանին՝ այսպես թե այնպես, նրա դեմ տրամադրելով հանրության որոշակի հատվածի:

Իհարկե, ոչ մեկը չի ասում, թե պետք չէր Հայրիկյանի բուժման համար գումար հատկացնել: Անշուշտ, եթե դրա կարիքը կա, պետք է տրամադրել, բայց դա կարելի էր անել այլ կերպ, ուրիշ, այլընտրանքային միջոցների հաշվին, ինչը կառավարությունն ունի, այլ ոչ թե՝ աղքատիկ պետական բյուջեի միջոցներով…

Մինչդեռ պետբյուջեի հաշվին գումար է տրամադրվում այն դեպքում, երբ այդ միջոցների հույսին են մնացել հասարակության բազմաթիվ խավեր՝ 30 տոկոս աղքատներ, հազարավոր անօթեւան ընտանիքներ, օգնության կարիք ունեցող ազատամարտիկներ ու երեխաներ...

 

 

Համլետ Կիրակոսյանի գրառումը 

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին