▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոնա´յք իշխանավորներ, դուք պղծում եք բոլոր արժեքները

Ձերբակալվել է ազատամարտիկ, Զինված ուժերի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման համար վերջին ամիսներին նա մի խումբ ակտիվստների հետ դուրս էր եկել պայքարի: Նրան ձերբակալել են գազանաբար, վերջին սրիկայի նման: ՀՀ իշխանությունները անկախության տոնից մեկ օր առաջ կտրում են անկախությունը կերտողների հոգին: Ինչ վերաբերում է մեղադրանքին՝ կաշառք վերցնելուն, ապա այն համարում եմ առնվազն ծիծաղելի, քանի որ, եթե ընդունենք, որ Վոլոդյան տարիներ առաջ կաշառք է վերցրել, ապա ՀՀ իրավական համակարգը գտնվում է անգործունյա վիճակում, քանի որ մինչ օրս չի կարողացել բացահայտել: Բոլորս էլ լավ ենք հասկանում, որ նրա դեմ մեղադրանքը հորինված է, որպեսզի ազատմարտիկներին պայքարի դուրս բերած մարդուն զրկեն պայքարից և ազատությունից: Քանի որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է կաշառակերության մեջ, ես մի բան եմ ուզում ասել. ՀՀ իշխանական ողջ նոմենկլատուրան կաշառակեր է, ավելին, խիստ կասկածում եմ ՊՆ-ի ադեկվատ լինելուն և ՌՈ օբյեկտիվությանը: Բնականաբար, Վոլոդյա Ավետիսյանը Լիսկայի որդին չէ, որը մարդ է սպանել և, որին կարող են ազատել: Այս երկրում իշխանություններից պետք է մեկ օր շուտ ազատվել: Հ.Գ. Այսքանից հետո դուք թույլ չեք տալու, որ երիտասարդ սերունդը պայքարի թշնամու դեմ և հանուն հայրենիքի: Պարոնա´յք իշխանավորներ, դուք պղծում եք բոլոր արժեքները: 

Հարություն Մկրտչյան  

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին