▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Փաշինյան, ինձնից ուզեիր՝ կտայի․․․բա արժե՞ր դրա համար հասնել Նյու Յորք․․․

Պարոն Փաշինյան, ինձնից ուզեիր՝ կտայի․․․բա արժե՞ր դրա համար հասնել Նյու Յորք․․․Քաղաքացին հեգնում է

***

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Խնդիրը ո՛չ Նիկոլի երջանիկ դեմքն է թուրքական շրջապատում, և ո՛չ էլ սրտին սեղմած Էրդողանի գիրքը, թեև երկրի ղեկավարը նման վիճակներում պետք է մտածի նաև ֆոտոպատկերների խորհրդանշականության մասին: Չէ՞ որ այդ գրքում արդար աշխարհակարգի մասին խոսում է Արցախի դահիճներից մեկը:
Խնդիրը, կրկնում եմ, ոչ ժպիտի, ոչ էլ գրքի մեջ է: Խնդիրն այն քաղաքականության մեջ է, որ խորհրդանշվեց այդ ֆոտոպատկերով: Դա Թոուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի վզին խեղդօղակը պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, տնտեսությոունը խեղդող շրջափակումը, Արցախի ղեկավարների պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունն է, որի գլխավոր ոուղերձը Փաշինյանը հայտնեց ՄԱԿ-ի իր ելույթում: Այն է` Հայաստանը այլևս քաղաքական պահանջներ չի դնելու, և հանդես է գալու միայն «պոզիտիվ նարատիվներով»»։

Դիտեք նաև՝ Եթե ինձ նվեր տան, ես էլ կվերցնեմ․ Գագիկ Մելքոնյանը՝ Նիկոլ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին