Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա ինչ, էս ոստիկանապետն էլ է ուզում ինքնահաստատվել բռնությունների միջոցով։ Ո՛չ նրա խոսքն ենք լսել, ո՛չ նրա բացատրություններն ու վերաբերմունքն ենք տեսել։ Եթե հրապարակայնորեն են այսքան սանձարձակ, ապա պատկերացրեք բաժիններում ինչ են անում։ Լոռու մարզի Մարց գյուղը ասպատակելուց հետո շարունակում են հարձակումները իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիների վրա՝ նրանց արժանապատվությունը նսեմացնելով ու ստորացնելով։ Հիմա հարց եմ տալիս պարոն ոստիկանապետին, ի՞նչ կանեիք Դուք, եթե ոստիկաններին շալվարը իջեցված քարշ տային փողոցներով։ Իմացե՛ք, որ որևէ առավելություն չունեք մյուսների նկատմամբ։ Կրթե՛ք ձեր տգետ ու բռի ոստիկաններին։ Ահա՛ թե ինչով դուք պետք է զբաղվեք, իսկ եթե չեք կարող՝ հեռացեք»:
«Պարո՛ն ոստիկանապետ, ի՞նչ կանեիք, եթե ոստիկաններին շալվարը իջեցված քարշ տային փողոցներով». Ժաննա Ալեքսանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet