Այսօր ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարների ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը կրկին խոսում էր ռուսերեն:
Գիտե՞ք, արտաքին գործերի նախարարների ասուլիսները հաճախ մի առանձնահատկություն են ունենում՝ դրանց ընթացքում կարող են հնչել մտքեր, որոնք վերաբերում են երրորդ երկրներին, և ուստի միջազգային ԶԼՄ-ների հետաքրքրությունը շատ ավելի բարձր է լինում նման ասուլիսների նկատմամբ:
Հիմա բացատրեք ինձ և աշխարհի տարբեր ԶԼՄ-ներին՝ ինչու է անկախ երկրի արտաքին գործերի նախարարը խոսում ռուսերեն հայերենի փոխարեն, և չի խոսում, ասենք, անգլերեն՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ ասուլիսին, կամ գերմաներեն՝ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:
Առանց այդ էլ մեր ուզող-չուզողները ինչ ասես խոսում են մեր մասին: Ախր հայոց լեզուն մեր ինքնության,պետականության, անկախության ամենա կարևոր բաղադրիչներից մեկն է: Օրենք ունենք լեզվի մասին:
Դուք, առանց այդ էլ, ՀՀ կառավարությունում թերևս ամենաանշուք նախարարներից մեկն եք:
Աչքի չեք ընկել Ձեր պաշտոնավարման ընթացքում ոչ մի լուրջ կամ կարևոր իրադարձությամբ:
Չնայած կարող եմ մի երկու, երեք դրվագ հիշատակել, բայց դրանք էլ Ձեզ դուր չեն գա: Բնական է, հասկանում եմ, որ Սերժ Սարգսյան ղեկավար ունենալու պարագայում մարդ պետք է մաքսիմալ չերևացող լինի իր պաշտոնում մաքսիմալ շատ մնալու համար:
Ինչպես ասում էր Ռուսական կայսր Պետրոս 1-ը "Подчинённый перед лицом начальствующим должен иметь вид лихой и придурковатый! Дабы не смущать начальство разумениеем своим.":
Բայց դա չի կարելի անել հայոց լեզվի, երկրի արժանապատվության, կամ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու հաշվին:
Պ-ն Նալբանդյան, Ձեզ մոտ մի տեղ ռուսաց լեզվով նշում արեք, որ ՀՀ-ում պետական լեզուն ՀԱՅԵՐԵՆՆ Է և բոլոր հնարավոր տեղերում ՀԱՅԵՐԵՆ խոսեք: