▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդան գետում հայտնաբերվել է պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի քրոջ մարմինը

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերվածը դեկտեմբերի 26-ից որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է՝ Լիլիթ Երմալովյանը, ով որոնվում էր որպես անհայտ կորած։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին