▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ի պատգամավորներին է պետք հորդորել, որ ստեղ ընդեղ էշ-էշ դուրս չտան տիկին Հակոբյանի հերթական բիզնեսի մասին»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Հակոբյան Աննան որոշել է, որ 88-ի կայսերապաշտական նկրտումների թեման փակ է, մնացել է Red Store-ի թեման էլ «փակի»... կոչ է արել անազնիվ գործարարներին իրենից հեռու մնալ: Անկեղծ ասած չգիտեմ այդ նենգ գործարարները կհետևեն արդյոք տիկին Հակոբյանի հորդորին, բայց ամեն դեպքում խորհուրդ կտայի ևս մի քանի հորդոր էլ հղեր տիկինը:

Կարծում եմ լավ կլիներ Հակոբյանը հորդորեր գեներալիտետին մոռանալ իր արկածները գենշտաբի բունկերում պատերազմի օրերին:

Պետք է անշուշտ հորդորել Էրատո ջոկատի մարտիկներին չպատմել այդ ջոկատի փառապանծ ճանապարհի մասին:

Պետք է հորդորել իր հիմնադրամների անձնակազմին օլիգարխներից կանխիկ և անկանխիկ «նվիրատվություններ» չվերցնել:

Հայաստանի ողջ տարածքով մեկ սփռված խանութների տերերին ա պետք հորդորել, որ չհերյուրեն այլևս:

ԶՊՄԿ-ի աշխատակիցներին ա պետք հորդորել բերանները փակ պահեն:

Վերջիվերջո հենց ՔՊ-ի պատգամավորներին ու չինովնիկներին ա պետք հորդորել, որ ստեղ ընդեղ էշ-էշ դուրս չտան տիկին Հակոբյանի հերթական բիզնեսի մասին:

Հայ ժողովրդին էլ պետք հորդորել մոռանալ այն փաստը, որ ունեն առաջին տիկին, ով, մղձավանջի ու հազարավոր զոհերի ֆոնին, քեֆ ուրախություն էր անում, սեփական կայֆերի վրա էլ բյուջեից օրեկան 5000 դոլար փող ա դուրս գրում:

Եսիմ... մարդ ես կարող ա «փակվեն թեմաները»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին