ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին.
«4 ամիս առաջ Դուք վարչապետ նշանակվեցիք: Իմ հարցերը վերաբերում են Էներգետիկայի բնագավառին, բայց հարցս Ձեզ եմ ուղղում: Ձեզ հետ հույսեր էին կապում, որ մինչ Ձեր նշանակումը կուտակված այս բնագավառի խութերը, կոռուպցիոն ռիսկերը, կատարված չարաշահումները կբացահայտվեն, կշտկվեն: Այնինչ այս ըթացում դրանք շարունակվեցին և ավելի խորացան: Կուզենայի Ձեր վերաբերմունքն իմանալ: Այս ընթացքում ինչ-որ բան պետք է արած լինեիք: Մասնավորապես գազը թանկացավ, սպառումը քչացավ: 4 մլն խմ գազի սպառումը քչացել է: Գազաֆիկացվում է Հայաստանը, մարդիկ սկսում են ավելի քիչ գազ վառել, գազի գինն էլ ավելանում է: Նույնը հոսանքի հետ կապված»:
Հարցին պատասխանեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ինչն էլ արդարցիորեն պատգամավորի զայրույթի պատճառ դարձավ: Արամ Մանուկյանը, դիմելով վարչապետին, ասաց.
«Պարոն Աբրահամյան, Ձեր վերաբերմունքն առնվազն հարգալից չէ իմ նկատմամբ: Ես Ձեզ հարց եմ տալիս,ժ էներգետիկայի բնագավառում Ձեր 4 ամսվա քաղաքականության վերաբերյալ: Երվանդ Զախարյանը դրա հետ կապ չունի: Այն հարցրեը, որի պատասխանները պետք էին, այս մարդը չի կարող տալ: Ես քաղաքականության մասին եմ խոսում: Մեր առաջիկա հանրահավաքների հետ կապված այս հարցի պատասխանը շատ կարևոր է: Դուք կամ պիտի պատասխանատվություն վերցնեք,ասեք, որ քաղաքականություն եք իրականացնում, տեղի են ունեցել սխալներ և այլևս չեն լինի: Ես լուրջ հարց եմ բարձրացնում»: