Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր գրասենյակի աշխատողներին պարգևավճար տալու մասին որոշում էր ստորագրել:
Այս առիթով փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ պարզաբանելով․
«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել իր գրասենյակի աշխատակիցներին դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին: