▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկները մեքենայում գտել են դանակահարված տղամարդու և տաք հետքերով բացահայտել կռվի հանգամանքները

Երևանի գնդի պարեկները գիշերային հերթափոխի ժամանակ Ռիգայի փողոցում նկատել են ամբողջովին վնասված Peugeot մակնիշի ավտոմեքենա, որը կասկած է առաջացրել։ Մոտենալով ավտոմեքենային՝ նկատել են ղեկի մոտ նստած արնաշաղախ, ինքնազգացողությունը կորցրած քաղաքացու, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Պարեկներն անհրաժեշտ դեղորայքի միջոցով օգնություն են ցուցաբերել վիրավորին և կանչել շտապօգնություն։

«Միքայելյան» բժշկական կենտրոնում պարզվում է՝ վիրավորը մարմնի տարբեր հատվածներում ունի կտրած-ծակած վերքեր։ Նրա կյանքը հաջողվել է փրկել։

Վիրավորը՝ Երևանի բնակիչ 32-ամյա Էդգար Կուրղինյանը, ի վիճակի չի եղել կատարվածի միասին բացատրություն տալու։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին