▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պալաչին պատկանող հեռուստաընկերությունը սնանկացավ.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով ««Աբովյան» հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն, որը գտնվում Է Աբոմյանում, սնանկ Է ճանաչվել։ Իսկ սնանկության գործով կառավարիչ Է նշանակվել Գևորգ Ավագյանը։ Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել Է այս տարվա ապրիլի 4-ին։ Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը պատկանում Է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանին՝ Պալաչին։ Ի դեպ, հեռուստաընկերությունից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին