93 տարեկանում Լոս Անջելեսում մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը: Նա վաստակավոր արտիստ Ժան Նշանյանի մայրն էր և հայտնի դերասան, պրոդյուսեր Արման Նշանյանի տատիկը: Աննա Նշանյանը ծնվել է 1931 թվականին Եգիպտոսում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1945՝ հանդես գալով Անուշի դերով («Անուշ» օպերա)։ Ավարտել է Եգիպտոսի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը։ 2 տարի հաճախել է իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի դասընթացներին, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ։ 1952 թվականին առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով։ 1959 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան, եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1963 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1980 թվականից բնակվել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում։ Կատարել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Մասինիի, Ժորժ Բիզեի, Ջուզեպպե Վերդիի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ |
Դիտեք նաև՝