▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. Թոռն անզգուշաբար մահացու վրաերթի է ենթարկել պապին. shamshyan.com

Հունվարի 1-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում շտապօգնության 1-03 բրիգադից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթ Բեկի պողոտայից դեպի նորակառույց գաջի գործարանի ճանապարհին տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի բնակիչ 74 ամյա Վռամ Եթարյանը: 

Պարզվել է, որ վրաերթը կատարվել է Volksvagen մակնիշի 29 UO 528 համարանիշի ավտոմեքենայով, որը վարել է 35 ամյա Արտյոմ Եթարյանը, ով` ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների,  մահացածի թոռն է:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին