▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր Մոնակոյում կմասնակցեն Սամվել Կարապետյանի ծննդյան տոնին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանն իր ծննդյան տարեդարձն այսօր կտոնի Մոնակոյում: Մեր տեղեկություններով՝ տարեդարձին մասնակցելու նպատակով Կարապետյանի սանիկների մի մասը՝ Գագիկ Ծառուկյանն ու իր փեսան՝ Հովիկ Աբրահամյանի որդին, Գագիկ Բեգլարյանն ու Սամվել Ալեքսանյանը մեկնել են Մոնակո:

Սակայն երեկ տեղեկացանք, որ տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընդհատվել են մեկ օրով, քանի որ նրանք վերադարձել են Հայաստան՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հոր եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությանը մասնակցելու:

Մեզ հասած լուրերով՝ նրանք այսօր կրկին Մոնակոյում կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին