▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ունի ռեկտոր դառնալու ցանկություն, հնարավորություն և հավանականություն

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն, արձագանքելով, տարածված տեղեկություններին` կապված Երևանի Կինոյի և  Թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր նշանակվելու հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կայքերից մեկում կարդացի, որ ես իբր ռեկտոր դառնալու ցանկություն ունեմ: Խնդրում եմ նման բամբասանքներ հրապարակելուց առաջ զանգեք ու հարցրեք»: 

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկության ռեկտորի ամենահավանական թեկնածուն Արմեն Էլբակյանն է, ով, ի դեպ, այսօր a1plus.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն նույնպես հասել են լուրերը, թե Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ապագա ռեկտոր նշանակվելու է հենց ինքը։

Արմեն Էլբակյանը նաև անկեղծացել է, որ  ինքը ոչ մի քայլի չի դիմել, բայց եթե իր անվան շուրջ են պտտվում նման լուրեր, ուրեմն ինքը ցանկալի թեկնածու է. «Եթե իմ անվան շուրջ են պտտվում հարցեր, ուրեմն մարդիկ գտնում են, որ ես հնարավոր թեկնածու եմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին