▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կփոխարինի Միհրան Պողոսյանին.անուններ են շրջանառվում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո ԴԱՀԿ պետի պաշտոնում նրան փոխարինողի անուն է շրջանառվում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյան։

Հիշեցնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին