▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ էր անընդհատ զանգել ու նամակներ գրել Փաշինյանին՝ խնդրելով Կառավարությունում իր համար աշխատանք գտնել

ՀԱԿ պատգամավորի Նիկոլ Փաշինյանը Կառավարությանը հարց տալու փոխարեն գերադասեց կարդալ իրեն «անընդհատ զանգող և նամակներ գրող» մի անձնավորության կենսագրությունը՝ նրան աշխատանքի ընդունելու համար.

«Քաղաքացին պահանջում է, որ ձեր կառավարության առջև բարձրացնեմ իրեն աշխատանքի տեղավորելու հարցը: Հիմա կներկայացնեմ նրա կենսագրություն-բնութագիրը և միասին կորոշեն՝ արդյոք արժանի չէ՞, որ ստանա բարձր պաշտոն: Նա ծնվել է 1956 թվականին, ստացել է փայլուն կրթություն, 1995 թ. ավարտել է «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Հետագայում հարուստ և բուռն կյանք է ունեցել: 3 անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար: Մի քնաիսը ձեզ կհետաքրքեն. հանրային սեփականության հափշտակություն՝ գողության միջոցով, ավտոմեքենայի գողություն, դատապարտվել է նաև ուրիշին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, դանակահարել է ինչ-որ մեկին, օրը ցերեկով ծեծի ենթարկեց կնոջ, երեխայի, վերջերս մարդ է սպանել: Քանի որ աղվեսի պես խորամանկ է, այնպիսի դիրքից է կրակել, որ տեսախցիկները չեն ֆիքսել, բայց, ինչպե ասում են՝ «փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում: Տեսախցիկը ֆիքսել է նրա ձայնը: Այդ քաղաքացու անունը Սուրիկ է, 7 միլիոն դոլար փող ունի: Պարոն վարչապետ, գուցե մի լավ գործ տայի՞ք.նախարար, փոխնախարար, կամ, մարզպետի պաշտոն չէ՞ր գտնվի այս քաղաքացու համար»,-հարցրեց պատգամավորը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց հստակեցնել հարցը:

«Գրեթե նույնատիպ, 99 տոկոսով համընկնող մարդու նշանակել եք Սյունիքի մարզպետ, մտածեցի, որ նման կենսագրություն ունեցող բոլոր մարդիկ կարող են հավակնել կառավարությունում պաշտոններ ստանալուն»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ անգամ Սյունիքի մարզպետարանի կայքում մարզպետի կենսագրության մեջ նշված է, որ ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք և ստացել պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: 

ՀԱԿ պատգամավորի Նիկոլ Փաշինյանը Կառավարությանը հարց տալու փոխարեն գերադասեց կարդալ իրեն անընդհատ զանգող և նամակներ գրող մի անձնավորության կենսագրությունը՝ նրան աշխատանքի ընդունելու համար.
«Քաղաքացին պահանջում է, որ ձեր կառավարության առջև բարձրացնեմ իրեն աշխատանքի տեղավորելու հարցը: Հիմա կներկայացնեմ նրա կենսագրություն-բնութագիրը և միասին կորոշեն՝ արդյոք արժանի չէ՞, որ ստանա բարձր պաշտոն: Նա ծնվել է 1956 թվականին, ստացել է փայլուն կրթություն, 1995 թ. ավարտել է «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Հետագայում հարուստ և բուռն կյանք է ունեցել: 3 անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար: Մի քնաիսը ձեզ կհետաքրքեն. հանրային սեփականության հափշտակություն՝ գողության միջոցով, ավտոմեքենայի գողություն, դատապարտվել է նաև ուրիշին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, դանակահարել է ինչ-որ մեկին, օրը ցերեկով ծեծի ենթարկեց կնոջ, երեխայի, վերջերս մարդ է սպանել: Քանի որ աղվեսի պես խորամանկ է, այնպիսի դիրքից է կրակել, որ տեսախցիկները չեն ֆիքսել, բայց, ինչպե սասում են՝ «փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում: տեսախցիկը ֆիքսել է նրա ձայնը: Այդ քաղաքացու անունը Սուրի է, 7 միլիոն դոլար փող ունի: պարոն վարչապետ, գուցե մի լավ գործ տայիք.նախարար, փոխնախարար, կամ, մարզպետի պաշտոն չէ՞ր գտնվի այս քաղաքացու համար»,-հարցրեց պատգամավորը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց հստակեցնել հարցը:
 »

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին