«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ միանգամից, արագ պայքարը բավականին ռիսկային է եւ վտանգավոր։
«ՉԻ» - ճիշտ է ասել Վահրամ Բաղդասարյանը, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պետք է պայքարել աստիճանաբար, շատ դանդաղ եւ նրբորեն։ Առաջին փուլում, օրինակ, կարելի է կոռումպացված չինովնիկներին ծաղկեփնջեր ուղարկել (կամ, ֆեյսբուքով, «սմայլիկներ»), երկրորդ փուլում թեթեւակի կշտամբել, երրորդ փուլում՝ հրավիրել որեւէ սրճարան եւ հորդորել գոնե մի 10-15 տոկոսով նվազեցնել կաշառքի եւ ատկատների դրույքաչափերը եւ այլն։ Թե չէ՝ ո՞վ է տեսել, որ բռնեն ու հանցագործության դեմ արագ պայքարեն։ Արագությունը, ինչպես ռուսական ասացվածքն է հուշում, միայն ոջիլ բռնելու ժամանակ է լավ: Եվ ոչ թե հայրենի կոռուպմացվածների:
Ի դեպ՝ կարելի է նաեւ դրամական խոշոր պարգեւներ տալ կոռուպցիայից ինքնակամ հրաժարվածներին: Եվ ստեղծել հատուկ հանձնաժողով, որն էլ կորոշի, թե ում ինչքան պարգեւ պիտի տալ: Այդ հանձնաժողովը հաստատ զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում