Թարմացված․ Երևանում Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի և մի խումբ արցախցիների հանդիպումը, որի ավարտից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Մի խումբ քաղաքացիների հետ հանդիպել եմ քիչ առաջ, նրանց պարզաբանումներ եմ տվել իրենց իսկ հնչեցրած հիմնական հարցերի վերաբերյալ: Դրանց մեծ մասը սոցիալական բնույթի են, տրվել են բոլոր հարցերի պատասխանները: Մենք պատրաստ ենք նաև գույքագրել ընդհանուր կարիքները և ներկայացնել համապատասխան տեղեր, բոլոր հարցերը չէ, որ մենք ի զորու ենք լուծել: Մյուս հարցերը քաղաքական բնույթի են: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, բայց կան հարցեր, որոնք չեմ կարող բարձրաձայնել, դրանք մեծ վտանգներ են պարունակում: Խնդրում եմ էսքանով սահմանափակվել: Մեր դռները բաց են՝ լուծելու ձեր հարցերը, խնդրում եմ մեր արցախցիներին սթափ և զգոն լինել այս հարցերի շուրջ, իրար մեջ պետք չէ սադրանքների գործելաոճ դրսևորել, երբևէ ես հրաժարվել չիմ ձեր հարցերին պատասխան տալուց: Հիմա խնդրում եմ ցրվեք, զբաղվեք ձեր գործերով, ես համոզված եմ, որ ունեք հարցեր. այս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է համբերություն: Կրկնում եմ` ամեն ինչ պետք է անենք, որ չվտագենք Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հետագա ճակատագիրը: Կան հարցեր, որոնք ես ի վիճակի չեմ պարզաբանել, պատասխան տալ: Եթե մարդ կա, որ անհատական հարցեր ունի, ես այստեղ եմ, պատրաստ եմ լսել, բարձրացեք»,- ասաց Շահրամանյանը և ներս մտավ: Քաղաքացիները նրա հետևից հարց ուղղեցին՝ ի՞նչ Արցախի անվտանգություն, եթե Արցախ չկա: Քաղաքացիները չեն շտապում լքել տարածքը, տեղում կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր: |
Թարմացված․ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ կրկին հանդես եկավ ելույթով. «Ընդունել ենք մի խումբ քաղաքացիների ու տվել պարզաբանումներ. հարցերի մեծ մասը սոցիալական էին: Բայց կան հարցեր, որոնք ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, որովհետև կարող են վտանգներ պարունակել»: Նա կոչ արեց արցախցիներին՝ սթափ լինել, զերծ մնալ սադրանքներից. «Ես երբեք չեմ հրաժարվել՝ հանդիպել, քննարկել. բաց ենք բոլորի համար: Խնդրում եմ բնակչությանը՝ հիմա ցրվել, զբաղվել առօրյա հոգսերով, ձեր խնդիրները պարզ են ու կրկնում եմ՝ առաջիկայում հանրային ձևով ստանալու եք պատասխանները: Մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, որից դուրս գալու համար պետք է միասնություն: Էն, ինչն օրինական պահանջ է, ձեր կողքին եմ, ինչն անօրինական է, չեմ կարող ներգրավվել: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չվտանգենք ՀՀ-ն ու Արցախի հետագա ճակատագիրը»,- նշեց Շահրամանյանը:
Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարելի էր, իհարկե, Արցախի ներկայացչության մոտ այսօր տեղի ունեցածը բնորոշել անհասկանալի, եթե. |
Դիտեք նաև՝
Թարմացված․ Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թատրոն
Տարօրինակ ձևով լռած արցախցիները արթնացա՞ն։
Ամեն դեպքում արդեն մարդ զզվում է այս անազնվությունից ու խավարից, երբ ոչ մեկից բան չես հասկանա, ի՞նչ են արել»:
Թարմացված․ ArmLur-ի տեղեկություններով` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նշվում է, որ նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չէ, պետք է հրաժարական տա ու հեռանա: Նշվում է նաև, որ Սամվել Բաբայանն այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։ Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Նայում եմ կադրերը: Սցենարը, մեծ հաշվով, պարզ է. Նիկոլը փորձում է Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «ռազբորկաների» հարց: Մարդն իշխանություն պահել, պատասխանատվությունից խուսափել է ուզում: Այն, ինչ արել է 44-օրյա պատերազմից հետո»: Թարմացված․ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախցիների այս ակցիան իրականում շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ, անլրջացնել և շահարկումների թեմա տալ թե երկրի ներսում, թե դրսում:
Թարմացված․ Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձամբ ես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին բացարձակ չեմ մեղադրում ժողովրդին տարհանելու համար, որովհետև նա տղամարդավարի ստանձնեց որոշում կայացնելու պատասխանատվություն և փրկեց 120 000 մարդու կյանք։ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |