Բեմադրիչ-դերասան Զոհրաբ Բեկ Գասպարենցն իր աջակցությունն է հայտնել Տավուշի համար պայքարն առաջնորդող Բագրատ Սրբազանին։
«Փառք եմ տալիս Աստծուն, որ մեր Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները ոտքի են կանգնել։ Հայոց Եկեղեցին ուժ է։ Բարին հաղթելու է չարին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նա։
«Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը»,- ընդգծել է Գասպարենցը։
Նա անդրադարձել է նաև իշխանական շրջանակներից հնչող պնդումներին, թե հոգևոր հայրերը չպետք է միջամտեն տեղի ունեցող պրոցեսներին․
«Ձեզ ի՞նչ է թվում՝ հոգևորականի գործը մեռել թաղե՞լն է, կնունքը, ծնունդն ու հարսանի՞քը։ Ուրախ եղեք, որ հոգևոր առաջնորդներ են արթնանում։ Նրանք միայն բարին են խոսում։ Այդ մարդն ինչ խոսում է՝ բարի է, ոչ մի չար բան չի ասում այդ մարդը՝ խոսում է հայրենիքից, սիրուց, բարուց։ Հոգևոր առաջնորդություն ունեցող երկրում են ստեղծվում հոգևոր արժեքներ»։