Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։
Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։
Նրանք պահանջում էին հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նշենք, որ համացանցում տարածված կադրերից մեկում երևում էր՝ ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով հեռացնում բնակիչներին: «Ուշաթափվավ էդ մարդը, վատացավ, կանգնե՛ք»,- դիմելով գյուղացուն քարշ տվող ոստիկաններին՝ ասում էին հավաքվածները: Ի պատասխան հնչում էր՝ «մի՛ խոչընդոտեք» հորդորը: