Կահիրեի համալսարանում մեծ աղմուկ է բարձրացրել այն հանգամանքը, որ աղջիկներից մեկը համալսարան է գնացել առանց արաբական ավանդական հագուստի` այն փոխարինելով կիպ տաբատով և վարդագույն վերնաշապիկով:
Նշենք, որ ըստ տեղի ուսումնական հաստատության օրենքների` բոլոր աղջիկները պետք է դասերի հաճախեն ավանդական հագուստով: Սակայն ուշագրավն այն է, որ ուսանողները շիկահեր աղջկան բավական ագրեսիվ են արձագանքել: Ընդ որում` միայն սուլոցներով և աղաղակներով չբավարարվելով, փորձել են հանել աղջկա հագուստը: