▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք է դրվել

 

Այսօր ԴԱՀԿ-ն առանց ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԻ արգելանք դրեց պատգամավոր Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա ընդամենը 5000 դրամ տուգանքի համար: ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը առանց ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԻ : Հենց այս խայտառակ ապօրինության դեմ են երկար ժամանակ պայքարում ոչիշխանական ուժերը և Տ.Ուրիխանյանը հատկապես բազմաթիվ ելույթներով, քննադատությամբ ու օրենքների նախագծերով: Սա միանշանակ ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկած իշխանությունների ճղճիմ հաշվեհարդարի փորձն է պատգամավորի նկատմամբ: Սակայն պայքարը շարունակվելու է էլ ավելի թեժ, և եկող քառօրյա նիստին ներկայացվելու է օրենքի նոր նախագիծ, տեսնենք ինչպես է իշխանությունը բացահայտ դեմ քվեարկելու:
P.S. Ի դեպ ԴԱՀԿ որոշումը ստորագրված է կատարող Արմեն Պետրոսյանի կողմից: Խորհուրդ է տրվում նրան ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, որը խախտող յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու:

Այսօր ԴԱՀԿ-ն առանց ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԻ արգելանք դրեց պատգամավոր Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա ընդամենը 5000 դրամ տուգանքի համար:ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը առանց ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԻ: Հենց այս խայտառակ ապօրինության դեմ են երկար ժամանակ պայքարում ոչիշխանական ուժերը և Տ.Ուրիխանյանը հատկապես բազմաթիվ ելույթներով, քննադատությամբ ու օրենքների նախագծերով: Սա միանշանակ ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկած իշխանությունների ճղճիմ հաշվեհարդարի փորձն է պատգամավորի նկատմամբ: Սակայն պայքարը շարունակվելու է էլ ավելի թեժ, և եկող քառօրյա նիստին ներկայացվելու է օրենքի նոր նախագիծ, տեսնենք ինչպես է իշխանությունը բացահայտ դեմ քվեարկելու:

P.S.

Ի դեպ ԴԱՀԿ որոշումը ստորագրված է կատարող Արմեն Պետրոսյանի կողմից: Խորհուրդ է տրվում նրան ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, որը խախտող յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու..այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին