▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուր եք ուզում գնանք անգրագիտության ու քաղքենիության այս ցուցանիշերով...

Ի ցույց լավատեսություն...

Երբեմն` ընկերներիցս ոմանք մեղադրական ճառերով են հանդես գալիս`փոփոխված հայացքներս ու երբեմնի լավատեսությանս անկումը օրինակ բերելով:Մանավանդ,երբ սկսում ենք բանավիճել մշուշոտ ու որևէ լավ բան չխոստացող ապագայի մասին:

Ազգային զարթոնքի` ութսունականների վերջերի մեր ժողովրդի պատմությունն,անշուշտ,կարելի է հերոսական կոչել:Սակայն մեր ժամանակներն ուրիշ են արդեն: Եվ նրանք,ովքեր դեռևս ինքնահուսադրում ունեն,թե նույնատիպ պոռթկումն ու հերոսացումը հատուկ է մեր ժողովրդին բոլոր ժամանակների տեսանկյունից,մեղմ ասած` սխալվում են:

Եկեք` շիտակ լինենք:

Խորհրդային հասարակարգն ինչքան էլ որ դատապարտելի էր,սակայն իր գոյությամբ արդյունավետ եղավ շատ կենսական հարցերում:Խորհրդային Հայաստանն ուներ` կիրթ,բանիմաց,միասնական ու ազգային ամուր ոգով դաստիարակված հասարակություն:Միայն այն իրողությունը,թե ովքեր էին արժեքներ սերմանողներն ու կրողները,բավարար է արդեն փաստելու համար նշածս արդյունավետությունը:

Բացի այդ,<< ղարաբաղյան շարժման >> հոգեբանությունն էր ազգային:Բոլորս գիտեինք,որ պայքարը մեր ինքնության,ժողովրդի,ապագայի ու անկախության համար է:

Հիմա` համադրենք.

Անկախության տարիներին մեր վաստակած արժեքային համակարգին եկեք գումարենք կուսակցականությունը`դնենք հավասարի նշան...

Պատասխաններում,եթե կգտնեք որևէ կետ համընդհանուրի գաղափարական տեսանկյուններից,ես պատրաստ եմ համաձայնել ձեզ հետ,ձեր լավատեսությանը:

Սեփական,մասնավոր,անարժեք,ցածրորակ,շահեկան,և այլն,և այլն:

Ուր եք ուզում գնանք անգրագիտության ու քաղքենիության այս ցուցանիշերով:Այս կարգի մարդկանց ձեռքը կտրես,ուրիշի ձեռքով գրպան կմտնեն: Դե արի ու սրանց խիղճ կամ սրբություն քարոզիր:Ցանկացած դրսի ուժի դեմ,հայն անգամ այսօրվա իր իրողությամբ,ինչ որ անհասկանալի ուժի համախմբվածության շնորհիվ ոտքի կկանգնի:Ամեն դեպքում`գենը զորեղ բան է:Սակայն,երբ բանն հասնում է շահի,սեփականի սահմաններին,կրկին պիտի` գե"նը օրինակ բերեմ... Այն բացասական գենը,որ հնարավոր եղավ` արվեստի-մշակույթի,բարձր արժեքների շնորհիվ ապաքինել հենց` խորհրդային տարիների"ն:

Անշուշտ,մեր ազգի վեհ ու ազնվական գենն անհնար է երբևէ վերացնել:Եղել են,կլինեն այն կրողներ:Սակայն արդյունավետությունն անասելի ցածր ցուցանիշեր կգրանցի այնքան ժամանակ,քանի դեռ` հայ եզակիի մեջ,չի ամբողջանա` << Հայ Ժողովուրդ >> գաղափարախոսությունը:

Հիմա յուրաքանչյուրս եկեք հարց տանք.

Տեսանե"լի է... 

Նրանք,ովքեր կշտապեն մեղադրել ինձ,իբրև` հոռետեսական տրամադրվածություններ սերմանելու համար,խնդրում եմ ուշադրություն.

Ամբողջ մի կյանք ապրել եմ այս հողին և այստեղ էլ կնքելու եմ մահկանացուս,ոչ այն պատճառով,որ ստրուկ եմ կամ անբուժելի անխոհեմ:Ինքնասիրություն ունեմ,որ երբեք չի հանդուրժել խոնարհում,կռիվ անելուց չի փախել տաքուկ անկյունում թաքնվելու հնարամտությամբ,և ամենակարևորը,երբևէ` իրենը օտարին չի ընծայել,օտարի ընծայածով գոյատևելու << շքեղությամբ >> :

Ճչում եմ,որ արթնանաք:

Այո,գուցև` իմ այս հոռետեսությամբ,ի ցույց` լավատեսություն:

Բայց` կարթնանա"ք...

 

Ազատ Աբրահամյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին