▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր են նայում ԱՄՆ-ը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը. Սոլովյովը՝ Քեսաբի մասին

Ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովն իր Twitter-յան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Քեսաբ քաղաքին:

Նա մասնավորապես գրել է.

«Ո՞ւր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակահարությունը, ապա պետք ջնջել բոլոր այդ «ՄԱԿ» եւ նման այլ կազմակերպությունները»:

Հիշեցնենք, որ Քեսաբի բնակիչները կոչով դիմել են հայությանը և ողջ աշխարհին:

Վերջին տեղեկություններով՝ Քեոսաբում զոհեր  չեն եղել: Քեսաբից տեղահանվել է շուրջ 800 ընտանիք, որից 600-ը հայերի ընտանքիներ են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին