▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր է անհետացել Արմեն Երիցյանը.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արդեն քանի օր շարունակ, Հայաստանում արտակարգ իրավիճակ է, քանի որ ՌԴ-ի Տուլա քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որից տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ անձինք ստացել են վնասվածքներ, որոշները՝ ծանր, ինչպես նաեւ եղել են զոհեր: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում մի քանի օր է արտակարգ իրավիճակ է, վիրավորների հարազատները՝ տագնապած (քանի որ չեն կարողանում ստույգ տեղեկություններ ստանալ իրենց հարազատների առողջական վիճակի մասին), այս ժամանակահատվածում ոլորտի պատասխանատու ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լռում է:

Առաջին հայացքից հասկանալի է, որ Երիցյանը լծվել է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի տեղակալի աշխատանքները կատարելու դժվարին գործին, բայց պարզվում է, որ այդ պարագայում նա մոռացել է իր ղեկավարած ոլորտի առկա խնդիրների մասին:
«ՉԻ» տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում լարվել են Սերժ Սարգսյանի եւ Արմեն Երիցյանի հարաբերությունները, եւ դա է այն պատճառներից մեկը, որ Տուլայի դեպքով նրան չեն վստահել:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Երիցյանի ճակատագիրը հայտնի կդառնա սահմանադրական հանրաքվեի ավարտից հետո: Նայած թե Երիցյանն այդ ժամանակահատվածում իրեն ինչպես կդրսեւորի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին