▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ շահերն է ներկայացնում Գերմանիայում ՀՀ դեսպանը` ՀԱՅԱՍՏԱՆԻ՞, թե՞ ԱԴՐԲԵԶԱՆԻ

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ,

Մենք՝ որպես գերմանահայ ուսանողներից և երիտասարդ գիտնականներից կազմված խումբ, որոշեցինք բաց նամակով դիմել Ձեզ և Ձեզ ուղղել պարզագույն հարց՝ ու՞մ շահերն է ներկայացնում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանի՞, թե՞ հարևան Ադրբեջանի: Եթե անակնկալի եկաք տարօրինակ թվացող մեր հարցադրումից, խնդրում ենք այցելեք Գերմանիայում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքէջը և ծանոթացեք դեսպան Արմեն Մարտիրոսյանի՝ Գերմանիայի Շլեզվիգ- Հոլշթայն երկրամասի մայրաքաղաք Քիլի համալսարանում այս տարվա հունիսի 29-ին ունեցած ելույթին: Այն կարող եք գտնել նշյալ կայքէջի հայերեն մասի Տեղեկատվություն բաժնի Լուրեր ենթավերնագրի տակ տեղադրված “ՀՀ դեսպանը մասնակցեց Քիլի համալսարանում անցկացված համաժողովին” հաղորդագրության մեջ՝ տես ելույթը՛ հղման միջոցով:  

Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ պետության ղեկավարի կողմից նշանակված դեսպանը կոչված է ներկայացնելու այդ պետության շահերը: Դեռ ավելին, դիվանագիտական այդ բարձրագույն պաշտոնը նրան պարտավորեցնում է իր կարողությունների ներածին չափով նաև պաշտպանելու իր պետության ու ժողովրդի շահերը: Ավաղ, միանգամայն հակառակ տպավորությունն է ստեղծվում, երբ կարդում ենք նշված տեքստը և հերթական անգամ հիասթափություն  ապրում աղաղակող խայտառակությունների համար. չէ՞ որ դեսպանության կայքէջը դեսպանության գործունեության հայելին է, որ լուսաբանոմ է Հայաստանի արտաքին քաղաքականության  մի կարևոր հատվածը:

Համաժողովի մեր ծանոթ մասնակիցներից մեկի փոխանցմամբ` հարգարժան դեսպանի ելույթը աղճատված ձևով փորձել են անգլերենից թարգմանել համաժողովի լեզվով` գերմաներեն, իսկ թե ներկաներից քանիսն են ընկալել դրա բովանդակությունը` հայտնի չէ: Մնում է հուսալ, որ ոչ ոք կամ էլ՝ քչերը…Երբ լուրջ տրամադրվածությամբ փորձեցինք խորանալ տեքստի բովանդակության մեջ և այնտեղից օգտակար տեղեկություններ քաղել մեզ համար՝ անկեղծորեն ապշեցինք. մի՞թե սա դեսպանի մակարդակ է, մի՞թե այսպես են ներկայացվում մեր երկրի շահերը Գերմանիայում, հասկացե՞լ է, արդյոք, դեսպանի կոչումը կրող այդ անձը, թե ինչ է բարձրաձայնել ԳԴՀ երկրամասերից մեկի մայրաքաղաքի համալսարանական ամբիոնից գերմանացի և օտար բազմաքանակ ունկնդիրների առաջ: Եթե հասկացել է, ուրեմն նրան  կարելի է պիտակել որպես մեր հարևան Ադրբեջանին ծպտյալ կամ բացահայտ սատարող, թեպետ մեջբերված խայտառակությունները ներկայացված են որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշում: Իսկ եթե չի հասկացել, ուրեմն նա չի տիրապետում ԼՂ հիմնախնդրին վերաբերող տարրական  նրբություններին, էլ չենք խոսում  անգլերենի իմացության մասին, այն էլ գերմաներենին չտիրապետելու պարագայում: Երկու դեպքում էլ համացանցում ի ցույց աշխարհի տեղադրված և ՀՀ իշխանությունների կողմից հանդուրժվող նման խայտառակությունը մենք համարում ենք ողբերգություն, քանզի այդպիսով սնուցվում են  Գերմանիայում հակահայկական տրամադրությունները՝ նպաստելով դրանց անարգել տարածմանն ու արմատացմանը մասնավորապես մեզ համար օրակարգային խնդիր հանդիսացող  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Պարոն նախագահ, բազմաթիվ վերապահումներով հանդերձ,  նպատակահարմար գտանք  Ձեր ուշադրությունը հրավիրել ելույթի ընդամենը մի քանի հատվածների վրա և ներկայացնել մեր մեկնաբանությունները, որոնք մեջբերված են կարմիր տեքստով: Ձեր համբերությունը չչարաշահելու համար  ձեռնպահ ենք մնում  բազմաթիվ այլ հատվածների մասին մեր գնահատականներից և դրանք թողնում Ձեր հայեցողությանը:

 

Առանձին կցում ենք նաև ելույթի տեքստը:

1)    Without aspiring for a detailed presentation, let me brief you on the origin and the current state of affairs of Nagorno Karabagh problem. The initial signs of this interethnic conflict trace back to the beginning of 20th century. Once parts of czarist Russia, Armenia and Azerbaijan declared their indendence in 1918 and appealed for membership to the League of Nations. The request of Azerbaijan wase declined due to the fact that the Nagorno Karabagh region, presented as a part of Azerbaijan, was determined a disputed territory between Armenia and Azerbaijan.

Հայերեն թարգմանությունը. “Առանց ձգտելու մանրակրկիտ ներկայացման ՝ թույլ տվեք հակիրճ տեղեկացնել Ձեզ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ծագման ու արդի կարգավիճակի մասին: Միջէթնիկական այս հիմնահարցի նախանշանները տանում են դեպի 20-րդ դարի սկիզբը: Երբեմնի ցարական Ռուսաստանի մաս կազմելով՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1918 թվականին հայտարարեցին իրենց անկախությունը և հայտ ներկայացրին Ազգերի լիգային անդամակցելու համար: Ադրբեջանի խնդրանքը մերժվեց այն փաստի պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը, ներկայացված լինելով որպես Ադրբեջանի մաս, սահմանվել էր որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի տարածք:”

Ակնհայտ է, որ այս արտահայտությունը  պատմական կեղծարարություն է, ըստ որի ընդունվում է Ադրբեջանի գոյությունը քարտեզի վրա մինչև 1918 թվականը: Պարոն դեսպանը հասկացե՞լ է, արդյոք, թե ինչ է արտագրել, թե՞ որոշել է սատարել ադրբեջանցի և արևմտյան կեղծարարներին: Ամոթալի է պատկերացնել անգամ մեր հարևանների խանդավառությունը… Հուսանք՝ չեն հասկացել, իսկ կայքէջն էլ չեն այցելել Խելամիտ չէ՞ր լինի, արդյոք, կուրորեն արտագրելու փոխարեն պարոն դեսպանը հիշատակեր 1918-1920թթ, ԼՂ անկախության փաստը, թե՞ այս  հարցում էլ նա հակված է սատարել Ադրբեջանի պատմական կեղծարարությանը:

2)    The legal claims of some national minorities to their fundamental right to self-determination led to violent conflicts in the region, and were followed by the expulsion of national minorities and the partitioning of Georgia and Azerbaijan.

Որոշ ազգային փոքրամասնությունների՝  ինքնորոշման իրենց հիմնարար իրավունքից օգտվելու իրավական պահանջները   հանգեցրին տարածաշրջանում բռնի հակամարտությունների, որոնց հետևեցին ազգային փոքրամասնությունների  արտաքսումն ու Վրաստանի և Ադրբեջանի պառակտումը: ”

Կուզենայինք հավատալ, որ հարգարժան դեսպանը չի հասկացել, թե ինչ է արտագրել անգլալեզու աղբյուրներից. չէ՞ որ ըստ այս պարբերության, իր, նունն  է` պաշտոնական Երևանի մատուցմամբ, Արցախի ժողովրդի ինքնորոշման շարժումը հանգեցրել է Ադրբեջանի պառակտմանը: Պատկերացնու՞մ  եք՝ ինչպիսի հրճվանք են ապրում մեր հարևանները՝ կարդալով այս տողերը: Իհարկե, նրանք  խորամանկորեն լռում են, իսկ ինչու՞ են լռում մեր իշխանությունները, մի՞թե նրանց ձեռնտու է համացանցում,  ի ցույց աշխարհի, պահպանել այս դավադիր ձևակերպումը:  

Հետքարիր է, իսկ ու՞մ է նկատի ունեցել ելույթի հեղինակը  ազգային փոքրամասնությունների արտաքսում բառակապակցության տակ, ամենայն հավանակությաբ, Արցախի ու Ադրբեջանի հայաբնակ վայրերի հայությանը: Հասկացե՞լ է հեղինակն, արդյոք, որ այս արտահայտթությամբ ևս քողարկված ձևով ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայանտպաստ դիրքերից խոսելը չէ՞ր թելադրում, արդյոք, պարոն դեսպանին դրա փոխարեն շեշտադրել Արցախի ժողովրդի 24 տարիների անկախ պետականության կառուցման փաստը: Հնարավո՞ր է պատկերացնել պետության բարձրագույն դիվանագետի պրոֆեսիոնալիզմի բացակայության առավել ցայտուն դրսևորում: 

3)    On various occasions the international community rightly expressed concerns over a rise in tension along the line of contact between Nagorno-Karabakh and Azerbaijan, and called on the parties concerned to increase their efforts towards a lasting settlement in line with the Madrid Principles introduced by OSCE.

Միջազգային հանրությունը տարբեր առիթներով մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում լարվածության սրման կապակցությամբ և կոչ է արել կողմերին  ավելացնելու իրենց  ջանքերը  տևական լուծման ուղղությամբ՝  ԵԱՀԿ կողմից առաջադրված մադրիդյան սկզբունքներին համապատասխան:”

Իհարկե, միջազգային հանրությունը հավասարապես պատասխանատու է համարում  երկու կողմերին շփման գծում լարվածության սրման, հրադադարի խախտման համար` աչք փակելով ադրբեջանական կողմի շարունականան սադրանքների առաջ: Մենք կարծում էինք, որ ԼՂ և ՀՀ շահերի տեսանկյունից խոսողը նախ և առաջ պետք է մի կողմ դներ միջազգային հանրության այսհավասարակշռողկոչը՝   շեշտելով, որ հայկական կողմի  քայլերը շփման գծում Ադրբեջանի  սադրանքներին տված արձագանքն են և որ այդ սադրանքները, որոնց արդյունքում հայ զինվորներ են զոհվում, որպես կանոն, արժանի գնահատական չեն ստանում միջազգային հանրության կողմից:: 

4)    As I already said the contribution of the EU and its member states is invaluable. Although building the infrastructure of freedom and the rule of law became a lengthy and sometimes painful endeavor, Armenia is resolute on its deliberately chosen strategy. In the meantime, we have vested interest in the improvement of the situation with democracy in our neighboring states and in Azerbaijan particularly. We do not rejoice at the misfortunes of this country with regard to its domestic problems with human rights and democracy. Only genuinely addressing these problems will help turn negotiations among Armenians and Azeris on the resolution of Nagorno Karabagh dispute from an act of raison d`etat into a joint venture based on common values. Unless these conditions are fulfilled, it is unimaginable that a mutually acceptable and comprehensive solution is reached and effectuated soon.

Ես արդեն ասացի, որ ԵՄ և իր անդամ պետությունների ներդրումն անգնահատելի է: Թեև խաղաղության ենթակառուցվածքի և իրավական պետության կառուցումը դարձել է երկարատև ու, երբեմն, ցավոտ ձգտում,  Հայաստանը վճռական է կանխամտածված ձևով ընտրված իր ռազմավարության մեջ: Միևնույն ժամանակ մենք մեծապես շահագրգռված ենք մեր հարևան երկրներում և հատկապես՝ Ադրբեջանում  ժողովրդավարության իրավիճակի բարելավմամբ: Մենք չենք ուրախանում այդ երկրում առկա ներքին խնդիրներով՝ կապված մարդու իրավունքների և ժողովրդավարության  հետ: Միայն անկեղծորեն հետամուտ լինելով այդ խնդիրներին, կարելի է հայերի ու ադրբեջանցիների միջև  լեռնային Ղարաբաղի վեճի լուծման շուրջ բանակցությունները ‘բանական հիմնավորումից’  վերածել համընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ գործունեության: Քանի դեռ չեն բավարարվել այս պայմանները, աներևակայելի է, որ ձեռք կբերվի և ուժի մեջ կմտնի փոխադարձաբար ընդունելի և համապարփակ լուծում:”

Ամենայն հավանականությամբ, արտագրված այս հատվածի բուն հեղինակը ժողովրդավարության և մարդու իրավունքների բարելավման ՛ուղերձ է հղել՛  Հարաավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին կամ, առնվազն, Հայաստանին ու Ադրբեջանին հավասարապես: Ինչու՞ է պարոն դեսպանը պրիմիտիվ ձևով փորձում շրջանցել իր իսկ երկրի առկա պրոբլեմներրը: Միթե՞  Հայաստանում ամեն ինչ փայլուն վիճակում է, և Արցախի հիմախնդրի կարգավորման բանալին ընդամենը Ադրբեջանի կողմից  ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառների խնդիրները կարգավորելու մեջ է: Հավատացեք, այս անհեթեթ գաղափարը ունկնդիրների և ընթերցողների մոտ միայն ծիծաղ է հարուցում:  

Մեծարգո պարոն նախագահ,  հուսով ենք, որ համբերություն ունեցաք մինչև վերջ կարդալու այս տողերը, որոնցից Ձեր համապատասխան հետևությունները կանեք: Հավատացե՛ք,  Ձեզ դիմելու դրդապատճառը  Հայաստանի, Արցախի ու  հայ ժողովրդի հեղինակությունն ու պատիվը   Գերմանիայում պաշտպանելու  մեր ազնիվ ցանկությունն  է: 

Ձեր պատասխանին  սպասող՝

 

Գերմանահայ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին