Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն ամուսնանում է, ավելին` հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու հարսնացուի ծննդյանի օրը` հոկտեմբերի 25-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:
Ըստ տեղեկությունների` Նաիրա Կարապետյանի ընտրյալը 37-ամյա Գարի Սնխչյանն է, ով աշխատում է «Ֆուռնիվուդ» ընկերությունում՝ որպես ներմուծման բաժնի պետ: