▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայում ՀՀ դեսպանի ունեցվածքը.«Ժողովուրդ»

«Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի (Սերվիսի Անդո) դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 345 մլն դրամ, 3 մլն 500 հազար դոլար և 380 հազար եվրո: Դեսպան Մանուկյանը նախորդ տարվա ընթացքում 3 մլն 500 հազար դոլար միայն վարկ է մարել: Սակայն նա նախորդ տարվա ընթացքում ստացել է ընդամենը 35 հազար 86 դոլար, աշխատավարձ: Պարզվում է, որ Մանուկյանը նաև փոխառություն՝ պարտքով տված գումար է ունեցել, որից ստացած տոկոսը կազմել է 118 հազար 480 դոլար:

 

Անդրանիկ Մանուկյանի կինն էլ պատկառելի ունեցվածքի տեր է. Անահիտ Մանուկյանն իր հաշվին նախորդ տարվա վերջի դրությամբ ուներ 12 մլն ՀՀ դրամ և 102 հազար ԱՄՆ դոլար:

Հավելենք, որ ներկայիս դեսպանը Հրազդանի ցեմենտի գործարանում աշխատել է որպես բանվոր, այնուհետև դարձել է Աժ պատգամավոր, պետեկամուտների նախարար, տրանսպորտի և կապի նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական: Այդ ընթացքում Մանուկյանը հասցրել է Երևանում կառուցել «Մետրոպոլ» հյուրանոցը, «Մետրոպոլ»-ի ետնամասում գտնվող բազմահարկ շենքը, որտեղ այժմ տեղակայված է «Վիվասել»-ը:

 

Թեև մյուս կողմից նշենք, որ տեղեկություններ կան՝ դեսպանը գրեթե իր միջոցներով է պահում Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին