Համացանցում հայտնվել է Յուլիա Տիմոշենկոյի հեռախոսազրույցը Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նախկին փոխքարտուղար Նեստոր Շուֆրիչի հետ:
Գաղտնազերծված հեռախոսազրույցում Տիմոշենկոն նշում է, որ ուկրաինացիները պետք է զենք վերցնեն գրողի տարած ռուսների դեմ, որ նույնիսկ այրված հող չմնա, որտեղ կկանգնի Ռուսաստանը:
Ի տարբերություն Տիմոշենկոյի` Շուֆրիչը հայտարարել է, որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել և ձայնագրությունը կեղծ է: