▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ մ է պատկանում «Բենթլի»–ն, որ ՃՈ տեսուչի «թուրը չի կտրում» դրա օրինախախտ վարորդի վրա

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է, որ բոլոր օրինախախտ վարորդներն իրենց կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և սոցիալական կարգավիճակից:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Երևանում կարող ես հանդիպել թանկարժեք մակնիշի և «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների, որոնց վարորդներն ու նրանց տերերը դրանք վարում են՝ ավտոմեքենայի դիմապակու վրա չունենալով ԱՊՊԱ և տեխզննման կտրոններ:

Այս օրերին Ճանապարհային ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պատասխանատուների հետ, «գրոհ է սկսել» սովորական տաքսիների վրա՝ պատճառաբանելով, որ որոշ տաքսիների ԱՊՊԱ-ի ժամկետն է անցել, իսկ որոշներն էլ տեխզննում չեն անցել: Երբ հարցնում ես տեսուչին, թե որտեղի՞ց գիտի, որ այդ տաքսիները չեն անցել համապատասխան ԱՊՊԱ և տեխզննում, պատասխանում են. «Որ անցած լինեն, խփած կլինի «պարբրիսին»»:

Մինչդեռ Երևանում շրջում է «Բենթլի» մակնիշի 77 RA 777 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակուն չկան ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Այս պարագայում Ճանապարհային ոստիկանները ինչպե՞ս կարդարացնեն իրենց խոսքերը. չէ՞ որ «Բենթլիի» վրայից էլ բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:

Առաջիկայում կփորձենք պարզել, թե ում է պատկանում նշված ավտոմեքենան, ինչից հետո էլ պարզ կլինի՝ ՃՈ տեսուչների «թափը» հերիքո՞ւմ էր, թե՝ ոչ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին