▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտքի վրա նման խնդիրները չեն լուծվում

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցը վերաբերում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծին.

«Քաղաքական 3 ուժերի անունից առաջարկում եմ քննարկման հրավիրել Կառավարության պատկան մարմիններին, որովհետև հարցի հետաձգումը լուծում չէ, փոքր և միջին ձեռներեցներին հարկային գործակալներ սարքելու օրենսդրական նախաձեռնությունը մինչև հուլիս հետաձգելը լուծում չէ: Առաջարկում եմ ընդմիջմանը քննարկել և հարցին կոնկրետ լուծում տալ»,-ասաց պատգամավորը:

«Օրենքն օրակարգում է, դնելու ենք քննարկման, ոտքի վրա նման խնդիրները չեն լուծվում»,-օատասխանեց ԱԺ նախագահը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին