▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը ինչ ձևով էր մտածում, որ նրան թույլ էր տալիս օրեր շարունակ «իբր» բռնության կոչեր անել

Մարտի մեկի քրեական գործով ` <Յոթի Գործ>,  որով անցնում էր Շանթ Հարությունյանը, դատարանը նրան անմեղսունակ ճանաչեց և դատարանի դահլիճից նա տեղափոխվեց հոգեբուժարան:

Սա ՀՀ ուժային մարմինների որոշումն է Շանթի վերաբերյալ ու եթե նրանք համարում էին,  որ Շանթը հոգեկան հիվանդության ախտանիշներ ունի,  էլ ՀՀ ոստիկանությունը ինչ ձևով էր մտածում, որ նրան թույլ էր տալիս մի քանի օր շարունակ <իբր> բռնության կոչեր անել:

Ոստիկանության հիմնական գործառույթը հանցագործության կանխարգելումն է, իսկ եթե ոստիկանությունը սպասում է,  որ հանցագործություն կատարվի ու միայն դրանից հետո միջամտի, նշանակում է, ոստիկանությունը քաղաքացիներին պրովոկացիայի է ենթարկում և դրդում է հանցագործության:
Միայն այսօրվա դեպքերը բավական են, որպեսզի այս միջադեպում ներգրավված ոստիկաններն ու ամենակարևորը ոստիկանապետը հեռացվեն աշխատանքից, քանզի նրանց թողտվության պատճառով տուժել են ոչ միայն ոստիկաններ, այլ ավելի քան երեսուն երիտասարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության...


Առաքել Սեմիրջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին