▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանություն են հանձնել պատահականորեն գտնված մի պայուսակ, որտեղ եղել է 62 հազար եվրո

Նորվեգիայում երկու անչափահասներ ոստիկանություն են հանձնել գնացքում պատահականորեն գտնված մի պայուսակ, որտեղ եղել է... 62 հազար եվրո, հղում անելով տեղական թերթերի հրապարակումներին՝ հաղորդում է «INTERFAX»-ը:

Պայուսակը գտնվել է Օսլոյից երկրի հարավ արևելքում գտնվող քաղաքներից մեկը հետևող գնացքում: «Երբ բացեցինք պայուսակը, այնտեղ տեսանք կապոցներով փողերի մի բլուր: Իմ առաջին միտքը եղավ զանգել ոստիկանություն»,- 16-ամյա նորվեգացու խոսքերն են նշում ԶԼՄ-ները:

Պայուսակում գտնվել է նաև պայուսակի մոռացկոտ տիրոջ անձնագիրը, որի միջոցով էլ ոստիկանությունը տեղեկացրել է գտածոյի մասին:

Իսկ ստացե՞լ են անչափահասները պարգև իրենց կատարած քայլի համար, անհայտ է: Այդ մասին ԶԼՄ-ները լռում են:

Աղբյուրը` Փաստինֆո.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին