▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկված անչափահասը

Փետրվարի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել։ Հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնության ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ շուրջ 4 րոպե անընդմեջ բռնություն են գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել նրանց՝ մասնագիական գործունեության կապակցությամբ, այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը՝ կցելով տեսանյութ:

Դիտեք նաև՝

 

Հավելենք, որ  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է է․ «Ոստիկանության բաժնում օպերների կողմից փաստաբաններին ծեծելու դեպք, իմ հիշողության մեջ, վերջին տասնամյակներում չի եղել: Այս աննախադեպ իրավիճակի կապակցությամբ առաջարկում եմ.
Ա. Վահե Ղազարյանին շնորհել հերոսի կոչում՝ անցյալ տարվա հուլիսի 25-ին միջազգային հանրության կողմից տրամադրված ու բաժիններում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը անջատելու մասին հրաման (թիվ 26-Լ) արձակելու համար:
Բ. Ոստիկանության Էրեբունու բաժինը արտահերթ կերպով ճանաչել տարվա բաժին: Մյուս բաժինների համար կազմակերպել փորձի փոխանակում, որ սովորեն այդպես աշխատել:
Գ. Փաստաբաններին ծեծած օպերլիազորներին հայտնել խրախուսանք, արտահերթ կերպով շնորհել նոր սպայական կոչումներ ու ապահովել պաշտոնների բարձրացում:
Դ. Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ «за дискредитацию полиции» հոդվածով ու փաստաբաններին հետին թվով դատել այդ արարքի համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին