«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթ առաջ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի՝ բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների եւ դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները:
Մասնավորապես, հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնն օգտագործելով:
Օրերս հայտնի դարձավ, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ իշխանություններից պահանջել են քննել հրապարակված տվյալները:
«Ժողովուրդ»-ը երեկ իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը սկսել է ուսումնասիրել Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում