▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններն Արման Նշանյանին և նրա ընկերուհուն հազիվ էին հանգստացնում. մանրամասներ թեժ ծեծկռտուքից

Արդեն տեղեկացրել ենք, որ Asekose.am-ի աղբյուրների համաձայն`  երեկ երևանյան գինետներից մեկի հարևանությամբ, ժամը 1:30-2:00 սահմաններում թեժ ծեծկռտուք է եղել, որին մասնակցություն են ունեցել նաև դերասան Արման Նշանյանը և նրա ընկերները (այդ թվում՝ աղջիկներ):

Այս ծեծկռտուքի ականատեսներից մեկը Asekose.am-ի թղթակցին հայտնեց, որ երեկ երեկոյան 10:30-ից մինչև 1:30 տվյալ գինետնից անդադար բղավոցներ և ծիծաղի ձայներ են լսվել, որից հետո հարևանությամբ գտնվող բակի տղաները, հավանաբար,   չդիմանավալով  այդ  աղմուկին` գնացել և նկատուղություն են արել Արման Նշանյանին և նրա  ընկերախմբին:

Ականատեսի խոսքով` Արման Նշանյանն ամբողջ փողոցով բղավում էր. «Արման Նշանյանը ՀՀ վաստակավոր արտիստ է»: Բակի տղաների նկատողությունից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը. ավելի ուշ ժամանել է ոստիկանությունը, սակայն ծեծկռտուքի  մասնակիցներից  շատերը հասցրել էին փախչել դեպքի վայրից:

Ըստ ականատեսի` դերասան Արման Նշանյանին և լրագրող ներկայացած նրա ընկերուհուն մոտ  30 րոպե  չէին կարողանում հանգստացնել և ոստիկանական մեքենա նստեցնել, ինչը  հաջողվել է միայն 6-7 ոստիկանների ջանքերի շնորհիվ:

Ականատեսը  նաև հավելեց, որ, առհասարակ, տվյալ գինետան այցելուները հարևանությամբ գտնվող բակի բնակիչների կյանքն իրենց սարսափելի վարքագծով արդեն «կերել» են:

Հիշեցնենք նաև, որ այս առիթով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Asekose.am-ի թղթակցին հայտնել է, որ իրենք տվյալ դեպքով ահազանգ ստացել են, ներկայումս էլ  հետաքննություն է տարվում, սակայն այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:

Կարդացեք նաև` Արման Նշանյանն  իր ընկերների հետ միասին թեժ ծեծկռտուքի մասնակից է դարձել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին