«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ օրերս միջինից բարձր ոստիկանները ստացել են հրահանգ-հորդոր, որ եթե իրենց լուսանկարները հայտնվեն համացանցում՝ կոշտ-վիրավորական գրառումներով, կարող են ընտանիքներով, բարեկամներով «բիրտ ուժ» կիրառել նաև ֆեյսբուքյան կամ այլ հարթակներում՝ փոխադարձաբար հայհոյելով և վիրավորելով քաղաքացիներին:
Այսինքն՝ իշխանության ֆեյքերը չեն բավարարում՝ հանրային ատելությունը ոստիկանների նկատմամբ հակագրոհով զսպելու համար, ոստիկաններին հորդորել են իրենց ուժերով ամեն կերպ «պաշտպանվել»՝ խոստանալով, որ ծառայողական քննություն չի նշանակվի:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ծնունդով իջևանցի ոստիկան Աշոտ Գուլինյանը բիրտ ուժ էր կիրառել քաղաքացիների նկատմամբ, նրա կինը՝ Լիլիթ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին վիրավորել է ամուսնու վարքը ներկայացնող տեսանյութի տակ։ Բացի վիրավորական խոսքերից՝ ոստիկանի կինը նաև մարդկանց կանչել է՝ հաշվեհարդար տեսնելու։ Եվ այս վարքի համար ոստիկանը չի պատժվել. սա համարվում է ինքնապաշտպանություն»։